Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
media-2014

2014թ.-ին Հայաստանում մեդիայի տեսակետից մի քանի կարեւոր փոփոխություններ եղան: 

Հեռուստատեսային եթեր
Մասնավոր հեռուստատեսային ալիքները օրվա գիշերային ժամերին իրավունք են ստացել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդ հեռարձակել:
Հանրային հեռուստաընկերությունում այլեւս կոմերցիոն գովազդ չի հեռարձակվում:
«Երեւան» հեռուստաընկերության փոխարեն եթերում «Հ3»-ն է:
Երեւանում հասանելի է թվային հեռուստատեսային հեռարձակման փորձնական ազդանշանը:

Հեղինակային իրավունք
Դատարանը մասնակի բավարարեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հեղինակային իրավունքի խախտումները վերացնելու պահանջով հայցն ընդդեմ 1in.am-ի:
Շրջանառության մեջ դրվեց «Ֆեյքերի մասին» անվանումը ստացած օրինագիծը, որն առայժմ սառեցված վիճակում է:

Լրագրողական աշխատանք
Լրագրողների աշխատանքի խոչընդոտման մի քանի ակնհայտ դեպքեր արձանագրվեցին:
Դատարանը որոշեց  «Հրապարակ» թերթին եւ iLur.am կայքին պարտավորեցնել բացահայտել իրենց տեղեկատվական աղբյուրները:

Իրադարձությունները ամբողջական դիտելու համար media.am-ն առաջարկում է դրանք դիտել ժամանակացույցի (timeline)-ի օգնությամբ:

Գեղամ Վարդանյան