Մեկնարկել է Myth Detector Lab 2026 մեդիա և տեղեկատվական գրագիտության (Media and Information Literacy – MIL) ծրագրի հայտերի ընդունումը, որը կազմակերպում են Myth Detector-ը և DW Akademie-ն։ Ծրագիրը նախատեսված է Հայաստանի 18-30 տարեկան երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են փաստերի ստուգմամբ, տեղեկատվության վավերացմամբ և ապատեղեկատվության դեմ պայքարով։

Ընտրված մասնակիցները կմասնակցեն 3.5 ամիս տևողությամբ ինտենսիվ դասընթացի, որը ներառում է առցանց աշխատարաններ, գործնական առաջադրանքներ և հեռավար պրակտիկա (ինտերնշիփ) Myth Detector-ում։ Ծրագիրն ավարտվելու է մեդիա բովանդակության մրցույթով, մրցանակաբաշխությամբ Գերմանիայում՝ DW-ի գրասենյակում, ինչպես նաև ուսումնական այցով Deutsche Welle-ի հեռարձակման և հեռուստատեսային ստուդիաներ։

Աշխատանքային լեզուն անգլերենն է։ Դասընթացը կմեկնարկի 2026 թվականի սեպտեմբերին։

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը լրացնեն հայտի ձևը։ Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն առցանց հարցազրույցի։

Հայտի ձևը՝ https://forms.gle/d6LN5TYrs4qnsKFb8

Ամբողջական հայտարարությունը՝ A Joint Media And Information Literacy Program By DW Akademie And Myth Detector | Mythdetector.com

Հարցերի դեպքում գրեք [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Myth Detector Lab»։