Ինչպե՞ս անվտանգ օգտագործել AI գործիքները, խուսափել տվյալների արտահոսքից և դիմակայել տեղեկատվական ու կիբեռսպառնալիքներին։
Այս հարցերի շուրջ հրավիրում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին և լրագրողներին մասնակցելու մեկօրյա գործնական դասընթացի։
Դասընթացը հիմնված է հայաստանյան իրական դեպքերի և գործնական վարժությունների վրա․ մասնակիցները կվերլուծեն տարբեր միջադեպեր, կսովորեն գնահատել ռիսկերը, մշակել արագ արձագանքման քայլեր և կիրառել գործնական լուծումներ իրենց կազմակերպությունների առօրյա աշխատանքում։
📅 Օր՝ հուլիսի 24 (ուրբաթ)
🕘 Ժամ՝ 10:30-16:00
📍 Վայր՝ Երևան
📌 Մասնակցությունն անվճար է։
📅 Գրանցման վերջնաժամկետը՝ հուլիսի 20։
Գրանցման հղում՝ https://forms.gle/NaQtbszVwKGx6tCj8
Մանրամասները՝ https://mdi.am/archives/42524
Դասընթացն իրականացվում է «Պաշտպանելով Հայաստանի ժողովրդավարությունը» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ՝ Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի միջոցով։