«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն և «Ամփոփ Մեդիան» հրավիրում են 16–30 տարեկան երիտասարդներին Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերից՝ միանալու Region Check ծրագրին։

Ծրագրի շրջանակում կընտրվեն 30 երիտասարդ մեդիադիտակներ, ովքեր հուլիս-օգոստոս ամիսներին կանցնեն 3-օրյա ինտենսիվ Bootcamp և կստանան գործնական պատրաստվածություն քննադատական մտածողության, փաստերի ստուգման (fact-checking), տեղեկատվական մանիպուլյացիաների բացահայտման ու արհեստական բանականության (AI) գործիքների կիրառման թեմաներով։

Աշնանը մասնակիցները կներգրավվեն ՏԻՄ ընտրությունների ընթացքում տեղեկատվական միջավայրի դիտարկման աշխատանքներում՝ արձանագրելով ապատեղեկատվության և հիբրիդային մեդիա-սպառնալիքների դեպքերը։

Մանրամասները հասանելի են ծրագրի մասին հայտարարությունում։