Հանրային հետաքրքրության մեդիայի միջազգային հիմնադրամը հայտարարել է դրամաշնորհային հայտերի բաց մրցույթ՝ Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անկախ լրատվամիջոցներին աջակցելու նպատակով։

Մրցույթը նպատակ ունի աջակցել նշված երկրներում գործող այն անկախ լրատվամիջոցներին, որոնք գտնվում են վճռորոշ շրջադարձային փուլում․ նրանք կայունացրել են իրենց ֆինանսական վիճակը 2025 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, սակայն առանց արտաքին աջակցության շարունակման դեռևս խոցելի են ֆինանսական դժվարությունների մեջ հայտնվելու տեսանկյունից։

Մեդիա կազմակերպություններին կտրամադրվեն անհատական երկամյա դրամաշնորհներ, որոնց չափսերը կհամապատասխանեցվեն կազմակերպության ծավալներին, կարողություններին և ցուցաբերած կարիքին (ակնկալվում է, որ միջին դրամաշնորհի չափը կկազմի մոտ 200,000 ԱՄՆ դոլար)։

Դիմելու գործընթացի ու վերջնաժամկետների մանրամասները հասանելի են Հանրային հետաքրքրության մեդիայի միջազգային հիմնադրամի կայքում։