Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Արևիկ Սահակյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Անցյալ շաբաթ հրապարակվեց «Աշխատանքային փոխհարաբերությունների հիմնախնդիրները մեդիա ոլորտում» հետազոտությունը։ Այն ներկայացնում է լրատվամիջոցներում աշխատանքային իրավունքի խախտումների հիմնական ուղղությունները՝ պայմանագրի բացակայություն, չվճարվող արտաժամյա աշխատանք և այլն։

Factor TV-ի գործադիր ղեկավար Արևիկ Սահակյանը համաձայն է հետազոտության հիմնական պնդման հետ՝ լրագրողների աշխատանքային իրավունքները Հայաստանում թույլ են պաշտպանված։ Ըստ Արևիկ Սահակյան սա «տարակուսելի է, որովհետև մենք՝ լրագրողներս, ինքներս ենք մշտապես զբաղված ենք տարբեր ոլորտներում տարբեր խախտումների արձանագրմամբ և այդ մասին բարձրաձայնմամբ»։