2024.04.15,

Ստուգված է

Ոչ թե իսրայելական ՀՕՊ, այլ սիմուլյացիոն խաղ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Ապրիլի 14-ին Իրանը Իսրայելի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր և թևավոր հրթիռների արձակեց։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ավելի քան 200 կամիկաձե ԱԹՍ, թևավոր հրթիռներ և բալիստիկ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, որոնց ճնշող մեծամասնությունը խոցվել է։ 




Այդ ընթացքում սոցցանցերի օգտատերերն ու լրատվամիջոցները սկսեցին տարածել մի տեսանյութ, որն իբրև ցուցադրում էր` ինչպես է իսրայելական ՀՕՊ համակարգը ոչնչացնում իրանական անօդաչու թռչող սարքերը։ Տեսանյութը լայնորեն տարածվել էր ինչպես Հայաստանում, այդպես էլ ամբողջ աշխարհում։

«Ստուգված է»-ն պարզեց, որ այս տեսանյութը հին է և վերցված սիմուլյացիոն խաղից։

Լուրը տարածվել էր նաև Linkedin սոցալական ցանցում։ Opus Media կայքի հիմնադիր և խմբագիր Էրեզ Ռոտեմը հրապարակել էր տեսանյութը՝ ուղեկցող գրառումով․

«Մենք պետք է ստեղծեինք այս հրաշքը՝ «Երկաթե գմբեթը», որպեսզի գոյատևեինք․ այդպես էլ արեցինք: Ի՞նչ են արել պաղեստինցիներն աշխարհի համար վերջին 100 տարում:
Կարծում եմ՝ գիտեք պատասխանը։
«Երկաթե գմբեթ»՝ պատրաստված Իսրայելում»,- գրել էր նա։

Տեսանյութի հետադարձ որոնումը ցույց տվեց, որ այն հրապարակվել է դեռևս 2023 թվականին և կադր է սիմուլյացիոն խաղից։ Տեսանյութը հասցրել է ներկայացվել նաև որպես Ռուսաստանի կողմից ուղարկվող հրթիռների խոցում Կիևի երկնքում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *