2023.12.07,

Ստուգված է

Հայաստանում կանայք աշխատուժի կեսից ավելի՞ն են, թե՞ պակասը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Սոցցանցերում տարածվում է վիճակագրական տվյալ, համաձայն որի կանանց աշխատուժի տոկոսային հարաբերակցությամբ Հայաստանն աշխարհում առաջին տեղում է։ Որոշ օգտատերեր առաջարկում էին չշտապել ուրախանալ, այլ ուշադրություն դարձնել կանանց աշխատանքային խնդիրներն արտացոլող վիճակագրությանը։ 

Media.am-ը ուսումնասիրել է տարածվող և այլ տվյալներ, որոնք արտացոլում են Հայաստանի աշխատաշուկայում կանանց ներգրավվածության պատկերը։

Ըստ սոցցանցերում տարածվող և այս շաբաթ նաև մեդիայում շրջանառվող վիճակագրական տվյալների՝ կանանց աշխատուժի տոկոսային հարաբերակցությամբ Հայաստանը 52.76%-ով առաջինն է աշխարհում, իսկ համաշխարհային միջինը 39.49% է։ 

Տեղեկությունը հրապարակել է qualtrics.com-ը։ Կայքը տվյալները վերցրել է Համաշխարհային բանկից, որի հիմքում Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի բնակչության բաժնի տվյալներն են: 

Համաձայն առկա ցուցանիշների՝ 90-ականներից սկսած կանանց աշխատուժը գնալով աճել է՝ 2005-ին հասնելով ամենաբարձր՝ 39.8% ցուցանիշի, ինչից հետո աստիճանաբար ակնում է գրանցվել՝ 2018 թվականին հասնելով 39.8%-ի ու նորից աճ է նկատվում։


Համաշխարհային բանկի տվյալներով՝ կանանց աշխատուժի ծավալը 

Սակայն Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները հակառակ պատկերն են ցույց տալիս։ Ըստ «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2023» զեկույցի, աշխատուժի մասնակցության մակարդակը ավելի բարձր է տղամարդկանց շրջանում։ Ըստ նույն այս զեկույցի՝ վարձատրվող աշխատանք կատարողների 44%-ը կանայք են, 56%-ը՝ տղամարդիկ։  

Նման տոկոսային հարաբերակցություն է նաև աշխատուժում ներգրավված կանանց և տղամարդկանց շրջանում, որը ներառում է զբաղվածներին և գործազուրկներին։ Ըստ Infocom.am-ի հաշվարկի՝ 2022-ին կանանց աշխատուժի ծավալը 43.97% է, իսկ տղամարդկանցը՝  56.03%։

Հայաստանի վիճակագրական կոմիտեից իրենց և Համաշխարհային բանկի տվյալների անհամապաստախանությունը լրատվամիջոցի հետ զրույցում պայամանավորել են մի շարք մեթոդաբանական առանձնահատկություններով։ Նաև հայտնել են՝ ազգային կարիքների համար օգտագործելու համար ազգային վիճակագրությունն ավելի ճշգրիտ է։

Հայաստանում տղամարդիկ նույն աշխատանքի համար ավելի շատ են վարձատրվում, քան՝ կանայք

Աշխատաշուկայում կանանց ներգրավվածության բարձր ցուցանիշով ուրախանալուց առաջ, օգտատերերը առաջարկում էին այս տվյալի կողքին դնել աշխատավարձերի սեռային խզվածքը և մի շարք այլ տվյալներ։

Այս հանգամանքին ուշադրություն էր դարձված նաև լուրի սկզբնաղբյուր կայքում։ Աղյուսակին կից հոդվածում նշվում էր, որ չնայած կանայք աշխատուժում մեծամասնություն են, բայց «Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու՝ աշխատավարձերի սեռային խզվածքը փակելու համար»։ 

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի, միջին աշխատավարձի սեռային խզվածքը աճում է։ Եթե 2018-ին այն 35.3% էր, ապա 2022-ին կազմել է 39.2%։ Այլ կերպ ասած`

Made with Flourish

Ընդ որում խզվածքը ամենամեծը ֆինանսական և ապահովագրության, արդյունաբերության, տեղեկատվության և կապի ոլորտում է, ամենաքիչը՝ շինարարության, կրթության, պետական կառավարման։

Չվարձատրվող աշխատանքի դեպքում կանայք մեծամասնություն են՝ 64%։

Made with Flourish

2022-ին միջին ամսական անվանական աշխատավարձը ըստ տնտեսական գործունեության տեսակի

Սակայն, ըստ այս զեկույցի՝ կանանց աշխատաժամերը ավելի քիչ են, քան տղամարդկանցը։ Ըստ աշխատանքային օրվա տևողության կանանց միայն 75%-ն է ամբողջ դրույքով աշխատում, իսկ տղամարդկանց՝ 87%-ը։

Այլ կերպ ասած լրիվ աշխատանքային օրվա զբաղվածություն ունեցողների 59%-ը տղամարդիկ են, 41%-ը՝ կանայք։

Կանայք ամենաքիչը ներկայացված են ղեկավար պաշտոններում՝ 29%, սակայն մեծամասնություն են գրասենյակայն ծառայությունների՝ 63%, միջին և բարձր որակավորման մասնագետների դեպքում՝ համապատասխանաբար 62% և 61%։ 

Տղամարդիկ մեծամասնություն են ղեկավար պաշտոններում՝ 71%, ինչպես նաև գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ոլորտի որակավորված մասնագետների՝ 67% և որակավորում չունեցող աշխատողների՝ 66% խմբերում։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *