Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող

Սեպտեմբերի 13-ից սոցիալական ցանցերով տարածվում է ադրբեջանցի տղամարդկանց անձնագրերի լուսանկարներ և մեկնաբանվում, թե վերջիններս սպանվել են հայ զինվորների կողմից։

Իրականում լուսանկարները համացանցում էին հայտնվել դեռևս օգոստոս ամսին։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն էր հայտնել, որ Գուսարի շրջանի Խազրա գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի սպասարկման գոտում բերման են ենթարկվել երեք անձինք, որոնք փորձել են անօրինական ձևով հատել սահմանը։ Հետագայում պարզվել է, որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են։ Սահմանապահ ծառայությունը օգոստոսի 22-ին հրապարակել էր այդ անձանց անձնագրերի լուսանկարները։

Այսպիսով, անձնագրերի տարածվող լուսանկարները հին էր, հրապարակված դեռևս օգոստոսի 22-ին։ Չկա որևէ ապացույց, որ այդ անձինք սպանվել են հայ զինվորների կողմից։ 

Օֆելյա Սիմոնյան