2021.07.26,

Ստուգված է

Մանիպուլյացիա․ Ծառուկյանը կապ ունի՞ սարսափելի բացահայտման հետ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Վճիռ․ մանիպուլյացիա

Հուլիսի 19-ին 7Star ֆեյսբուքյան էջը հրապարակեց «Շտապ Ծառուկյանը կապ ունի՞ Սարսափելի Բացահայտումներ Աած» վերնագրով գրառում։ Սակայն այս վերնագրին սեղմող օգտատերիրոջը առաջարկվում էր դիտել մի տեսանյութ, որտեղ որևէ խոսք չկար գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասին։

7Star էջը սունկ (քլիքբեյթ) էջ է։ Հուլիսի 19-ին դրա կատարած գրառումը ընթերցողին առաջարկում էր անցնել ikf.am՝ «Ինչ կա Ֆեյսբուքում» կայք։ Այս կայքն իր հերթին ընթերցողին առաջարկում էր դիտել 118,000 բաժանորդ ունեցող «ArmNkr news» յություբյան ալիքի տեսանյութը։

Հուլիսի 23-ի դրությամբ 7Star-ի գրառումը հավանել էին 213 անգամ։ Իսկ կայքում տեղադրված տեսանյութը դիտվել էր ավելի քան 42,000 անգամ։

Չնայած որ տեսանյութի շապիկին տեղադրված էր Գագիկ Ծառուկյանի լուսանկարը իսկ վերնագիրը Ծառուկյանի մասնակցությամբ սենսացիա էր խոստանում, բուն տեսանյութում որևէ խոսք Ծառուկյանի մասին չկար։ Փոխարենը տեսանյութը տարատեսակ ֆեյսբուքյան գրառումների և այլ հարթակներում տարածված լուրերի մասին էր պատմում։

Հղում տալով 1lurer.am-ին տեսանյութը պատմում էր Երևանում ապօրինի խաղատան հայտնաբերման մասին։ Այսպիսի դեպք իսկապես տեղի էր ունեցել, բայց բացահայտումն արել էր ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), ինչպես նշված էր վերնագրում, այլ Ոստիկանությունը։ Հուլիսի 19-ին Ոստիկանությունը այս բացահայտման մասին հաղորդագրություն էր տարածել։ Տեսանյութում հնչում էր Ոստիկանության հրապարակած տեքստը, որում Գագիկ Ծառուկյանի մասին հիշատակում չկա։

Գագիկ Ծառուկյանը հայտնի գործարար և քաղաքական գործիչ է։ Նրա անվան հետ են կապում մի քանի խաղատներ, այդ թվում՝ Հայաստանում հայտնի «ՇանգրիԼա» խաղատունը։ Այս փաստը, ինչպես նաև գրառման մեջ Ծառուկյանի անունն ու լուսանկարը կարող էին ընթերցողի մոտ թյուր կարծիք ստեղծել այն մասին, թե խոսքը գնում է Ծառուկյանի հետ փոխկապակցած ապօրինի բիզնեսի մասին։ Սակայն իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության մեջ նման պնդում չկար։

Կարինե Ղազարյան

Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *