2024.06.05,

Նյուսրում

Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ կանցկացվի  

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնը առաջիկա մեկ ամսվա ընթացքում կշարունակի մնալ թափուր։  

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դիմած չորս մասնակիցներից (Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի ) որևէ մեկը հաղթող չի ճանաչվել  Հանրային հեռարձակողի խորհրդի (ՀՀԽ) այսօրվա նիստում։ 

ՀՀԽ նախագահ Արա Շիրինյանն ասում է, որ խորհրդի յոթ անդամներից նիստին այսօր մասնակցել են վեցը և բոլորն էլ դեմ են քվեարկել չորս թեկանծուներին էլ։  

«Խորհրդի անդամները, ծանոթացել են մասնակիցների ներկայացրած զարգացման հայեցակարգերին ու նրանց աշխատանքային կենսագրությանը և կայացրել են իրենց որոշումը, որն էլ արտահայտել են բաց քվեարկության միջոցով։ Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը մրցույթը համարում է չկայացած, քանի որ թափուր պաշտոնի համալրում տեղի չի ունեցել»,- ասում է Արա Շիրինյանը։  

Թափուր պաշտոնի համալրման համար նոր մրցույթ կհայտարարվի։ Արա Շիրինյանն ասում է, որ ըստ ընթացակարգի հայտարարությունից հետո մասնակիցները կունենան  15 օր ժամանակ զարգացման հայեցակարգ մշակելու և ներկայացնելու համար, որից հետո էլ 10-օրյա ժամկետում խորհրդի անդամները կծանոթանան ներկայացված առաջարկներին ու կտան իրենց գնահատականը։  

Հաղթող ճանաչվելու համար մասնակիցը պետք է ստանա Հանրային հեռարձակողի խորհրդի՝ քվեարկությանը մասնակցող անդամների ձայների առնվազն երկու երրորդը, եթե քվեարկությանը մասնակցել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին։ Եթե քվեարկության արդյունքում մասնակիցներից որևէ մեկը չի ստացել ձայների առնվազն երկու երրորդը, ապա առնվազն 2 ձայն ստացած մասնակիցների միջև անցկացվում է նոր քվեարկություն։   

Նոր քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստացել է հանրային հեռարձակողի խորհրդի քվեարկությանը մասնակցող անդամների ձայների առնվազն երկու երրորդը, եթե քվեարկությանը մասնակցել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *