2022.09.07,

Նյուսրում

«Երկիր մեդիան» և «Ֆրի նյուզը» տուգանվել են գովազդի մասին օրենքը խախտելու համար

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) մշտադիտարկումների արդյունքում «Երկիր մեդիա» և «Ֆրի նյուզ» հեռուստաընկերությունների եթերում արձանագրել է խախտումներ։ 

Հեռուստաընկերությունները տուգանվել են «Գովազդի մասին» օրենքը խախտելու համար, «Երկիր մեդիա»-ի դեպքում նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով (500 հազար դրամ), իսկ «Ֆրի նյուզի» դեպքում 300-ապատիկի չափով (300 հազար դրամ)։ 

«Երկիր մեդիա»-ն եթերում «Երկիրն այսօր» լրատվական հաղորդաշարի տևողության երկար լինելու պատճառով խախտել է գովազդի ժամերը, տեղադրել ավելի շատ գովազդ, քան նախատեսված է օրենքով։ Եթերում չեն պահպանել գովազդի տեղադրման ժամերը, ցուցադրել են վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդ։ 

Մինդեռ ըստ օրենքի, լրատվական թողարկումների ընթացքում վիճակախաղի կամ ինտերնետ շահումով խաղերի գովազդը կարող է եթեր հեռարձակվել դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո։ Եթեր են գնացել «Adjarabet.am»-ի, «Vbet»-ի և «Toto gaming.am»-ի գովազդները: 

Հեռարձակողը կարող է վճիռը բողոքարկել դատական կարգով։ 

Ավելի վաղ հանձնաժողովը հեռուստաընկերության հանդեպ մեկ այլ տուգանք էր կիրառել եթերում հնչեցված հայհոյանքի համար՝ այս անգամ նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով (400 հազար դրամ)։  

Երկիր մեդիա հեռուստաընկերության տնօրենը սա համարում էր սպառնալիք, գնահատում քաղաքական պատվեր հեռուստաընկերության դեմ՝ վճիռը բողոքարկելով դատարանում։ 

Տուգանվել է նաև «Ֆրի նյուզ» հեռուստաընկերությունը։ «Լրատվական կիրակի» և «Ազատ լուրեր» լրատվական հաղորդումների հիմնական թողարկումները ընդհատվել են գովազդով։ 

Օրենքն արգելում է գովազդային ընդհատումը պաշտոնական լրատվական հաղորդագրությունների ժամանակ։ 

Տուգանքի մասին հանձնաժողովը ծանուցել է լրատվամիջոցին, որ վճռի վերաբերյալ կարող են ներկայացնել պարզաբանումներ, բացատրություններ։ Սակայն հարուցված վարչական վարույթի ընթացքում «Ֆրի նյուզը» որևէ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացրել։ 

ՀՌՀ-ն տեղեկացնում է, որ հեռուստաընկերությունը սպառողին ներկայացրած տեղեկատվություն համար խմբագրական պատասխանատվություն է կրում և պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները։ 

Հանձնաժողովը նաև հավելում է, որ oրենքի պահանջի չկատարումն ինքնին բերում է պատասխանատվության: 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *