![](https://media.am/wp-content/uploads/2020/03/press-2.jpg)
Արտակարգ դրությունը գնալով երկարում է, և լրագրողների համար անշփում աշխատանքային օրերը դառնում են տանջալի: Որոշ լրագրողներ արդեն տեղափոխվել են մարզեր, որպեսզի այդ կերպ հաղթահարեն #ՏանըՄնալու արգելքը: Մնացածները հատուկ գրաֆիկ են մշակել՝ տունն ու աշխատանքը համատեղելու:
Շատ քիչ խմբագրություններ են այս օրերին բաց իրենց աշխատողների համար։ Աշխատող խմբագրությունների տարածքում խստորեն պահպանում են կանխարգելիչ միջոցառումները:
Հեռավար աշխատողները կարոտել են խմբագրություններն ու գործընկերներին, իսկ ավելի շատ՝ իրադարձություններին դեպքի վայրից հետևելու ռեժիմին: Հենց այս օրերին են սկսել ավելի արժևորել, թե ինչքան կարևոր է մարդու հետ դեմ առ դեմ խոսելը, խնդրին տեղում ծանոթանալը և թեմաները խմբագրի ու գործընկերների հետ երկար-բարակ քննարկելը:
Լրագրողները մի քիչ էլ ուրախ են, որ, ի տարբերություն այլ ոլորտների աշխատողների, տանը մնալով բաց չեն թողել սիրած աշխատանքի ռիթմը, զարգացող թեմաներն ու աղբյուրների հետ կապերը:
Media.am-ի խնդրանքով լրագրողները լուսանկարել են իրենց նոր աշխատանքային պայմանները: Այս շարքը շարունակելի է:
Դուք էլ կարող եք դառնալ մեր հաջորդ շարքի մասնակիցը, եթե լուսանկար ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հասմիկ Դիլանյան, լրագրող, Հանրային ռադիո
![](https://media.am/wp-content/uploads/2020/04/Հասմիկ-Դիլանյան.jpg)
Հասմիկի եղբոր երեխաները լրագրող դառնալու ճանապարհին են:
Նարինե Ղալեչյան, լրագրող, Ազատություն ռադիոկայան
![](https://media.am/wp-content/uploads/2020/04/Նարինե-Ղալեչյան.jpg)
Նարինեն ասում է. «Չգիտես ստեղնաշարդ ախտահանես, աթոռդ, ականջակալներդ, թե մկնիկդ: Գնում ես ստուդիա, հետ գալիս ու նույն գործընթացը սկսվում է: Նաև դժվար է դիմակով, առանց հյուրերի ստուդիայում աշխատելը»:
Աղունիկ Հովհաննիսյան, լրագրող, Հայկական ժամանակ
Գևորգ Ղազարյան, սպորտային մեկնաբան, Հանրային հեռուստաընկերություն
![](https://media.am/wp-content/uploads/2020/04/Գևորգ-Ղազարյան-scaled.jpg)
Գևորգն ամեն օր պարտադիր ջերմաչափում է անցնում և կարծես թե դժգոհ չէ:
Նելլի Լազարյան, լրագրող, FIP փաստերի ստուգման հարթակ
Հասմիկ Բաբայան, լրագրող, Mediamax Sport
![](https://media.am/wp-content/uploads/2020/04/Հասմիկ-Բաբայան.jpg)
Աշխատում է՝ վայելելով Լոռվա չքնաղ գարունը։
Աշոտ Սաֆարյան, լրագրող, Սպուտնիկ Արմենիա
Լիլիթ Շաբոյան, լրագրող, Factor.TV
Նարեկ Սարգսյան, Ազատություն ռադիոկայանի եթերի թողարկիչ
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: