2013.10.27,

Նյուսրում

Լուսանկարներ հոկտեմբերի 27-ի ինտերնետային նախագծից

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

1999թ.-ի հոկտեմբերի 27-ի իրադարձությունների լուսաբանումը իսկական փորձություն էր Հայաստանի այն ժամանակվա լրատվական խմբագրությունների համար: Այդ օրերին Երեւանում էին ամերիկյան, եվրոպական, ռուսական բազմաթիվ խմբագրությունների նկարահանող խմբերը, թղթակիցները:

Հեռուստաընկերությունների թիվը մեծ չէր: Լրատվական դաշտում ուժեղ մրցակցություն կար հեռուստատեսային լուրերի երկու ուժեղ խմբագրությունների՝ պետական «Հ1» հեռուստաընկերության «Հայլուրի» եւ մասնավոր «Ա1+»-ի «Այբ-Ֆե»-ի միջեւ: «Այբ-Ֆե»-ի թիմը խորհրդարանում ահաբեկչության առաջին ժամերից սկսած աշխատում էր գրեթե անընդմեջ ուղիղ եթերի ռեժիմով: Նրանց հիմնական մրցակիցը՝ «Հայլուր»-ը առաջին օրվա իրադարձությունները ակտիվ չէր լուսաբանում:

Ու չնայած տպագիր մամուլը նույնպես աշխատեց օրուգիշեր, սակայն հոկտեմբերի 27-ի լուսաբանումը առաջին հերթին հիշվում է «Ա1+»-ի աշխատանքով: 

Այն ժամանակ Հայաստանում ինտերնետային լուրեր պատրաստող հատուկենտ կայքեր էին գործում: Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության (հիմա Մեդիա նախաձեռնությունների կենտրոն) հոկտեմբերի 27-ի իրադարձությունների մասին հատուկ ինտերնետային նախագիծ պատրաստեց: 

Այն ժամանակ ինտերնետում տեսանյութ տեղադրելը նախ տեխնիկապես բարդ էր, հետո էլ կապի արագությունը թույլ չէր տալիս տեսանյութ ներբեռնել: Այդ պատճառով էլ այդ նախագծի հիմնական մասը տեսանյութերից կտրված լուսանկարներն էին: Ընդ որում, լուսանկարների չափերն էլ փոքր էին, որպեսզի օգտատերերը կարողանային թույլ կապով դիտել դրանք:

Ահա 14 տարի առաջ արված կադրերը:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *