raffi-kapan-media

Ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հանդիպումը Կապանում լուսաբանել է տեղական երկու հեռուստաընկերություններից մեկը։ 

Սյունիքի մարզում հեռարձակման արտոնագիր ունեցող «Սոսի» հեռուստաընկերությունը` իր  «Լուրեր» լրատվական ծրագրում449 Կապան Րաֆֆի Հովհաննիսյանի այցի մասին պատմող ռեպորտաժ է հեռարձակել: 

Հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանն ասում է, որ հեռուստաընկերությունը  ինչպես աշխատում էր նախընտրական շրջանում, այնպես էլ աշխատում է հետընտրական այս ժամանակահատվածում` առանց որեւէ փոփոխությունների: «Սոսիի» եթերով հեռարձակված տեսանյութով հեռուստադիտողներին ընդհանուր ներկայացվել է Կապանի հանդիպման ընդհանրացնող ամբողջական  պատկերը` Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներից հատվածներ ներառելով: «Սոսի»-ի եթերում հեռարձակվել էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի Գորիս կատարած այցը:   

Կապանի «Խուստուփ TV» մալուխային հեռուստատեսությունը չի լուսաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի կապանյան հանդիպմանը: «Մենք չենք անդրադարձել  նախընտրական գործընթացներին եւ  չենք ցանկանում անդրադառնալ նաեւ հետընտրական ընթացքին»,- ասում է «Խուստուփ TV»-ի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանը:  

Մերի Սողոմոնյան, Կապան