2012.09.14,

Նյուսրում

«Գանձասարը» հաջող կխաղա, Կապանում ֆուտբոլային ուղիղ եթեր կլինի

Կապանցիները շատ են սիրում իրենց քաղաքի ֆուտբոլային ակումբը՝ «Գանձասարը»: Թիմը հավատարիմ երկրպագուների բանակ ունի, Հայաստանի առաջնությունում վերջին տարիներին հաջող է հանդես գալիս, մասնակցում է Եվրոպայի Լիգայի որակավորման հանդիպումներին:

Տեղական հեռուստաընկերությունները՝ «Սոսի»-ին եւ «Խուստուփ»-ը, մտածում են Կապանում «Գանձասարի» մասնակցությամբ հանդիպումների հեռարձակման մասին:

«Գանձասարի» կապանյան խաղերի տեսագրություններն արվում են մեր հեռուստաընկերության կողմից` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջներին համապատասխան: Հեռարձակման հետ կապված որոշակի տեխնիկական խնդիրներ կան, բայց եթե այս մրցաշրջանում «Գանձասարը» դիրքերը բարելավի եւ գոնե արծաթե մեդալ ստանա, ապա ամեն ինչ կանենք հետագա խաղերը հեռարձակելու համար»,- ասում է «Խուստուփ»-ի գործադիր տնօրեն եւ գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանը: 

«Սոսի»-ում դեռ որոշ տեխնիկական խնդիրներ ունեն, բայց մտադիր են հաջորդ տարվանից ուղիղ եթերում հեռարձակել կապանյան թիմի հանդիպումները: «Կարծում եմ դա հնարավոր կլինի ֆուտբոլային ակումբի հետ համագործակցությունից հետո, երբ ձեռք կբերենք համապատասխան սարքավորումներ»,- ասում է «Սոսի»-ի տնօրեն Վահե Սարգսյանը:  

«Գանձասարի» այն երկրպագուները, ովքեր ապրում եւ սովորում են Երեւանում, թիմի հանդիպումների մասին տեղեկանում են սպորտային ինտերնետային [[wysiwyg_imageupload:336:]]կայքերից: «Գանձասարը» պաշտոնական ինտերնետային կայք չունի: Գործում է ոչ պաշտոնականը:

«Կապանում տեղի ունեցած խաղերի տեսագրությունները համարյա թե չեն լինում կայքերում, իսկ Երեւանում կամ այլ երկրներում տեղի ունեցող խաղերը երբեմն Հ1-ի եթերում ենք դիտում», – ասում են «Գանձասարի» երկրպագուները:

Կապանյան ֆուտբոլային ակումբի մասին քննարկումներ լինում են ֆեյսբուքյան մի քանի խմբերում  F.C. Gandzasar Kapan էջում եւ Կապանցիներ խմբում: Այստեղ տեղադրվում են տարբեր նյութեր, տեսահոլովակներ եւ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում:

«Գանձասարի» խաղերին է անդրադառնում է նաեւ vkapane  կայքը, որի ՖԱ Գանձասար բաժնում տեղադրվում են մամուլում տեղ գտած տարբեր հրապարակումներ կապանյան թիմի մասին, ինչպես նաեւ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Ինչ վերաբերում է «Գանձասար» ֆուտբոլային ակումբի հանդիպումների լուսաբանմանը, ապա կապանյան լրատվամիջոցներն այս հարցում չեն թերանում: Թիմի նվաճումների, կազմի փոփոխությունների, տրանսֆերների մասին լուրերը տեղ են գտնում «Սոսի»-ի ու «Խուտուփ»-ի եթերում եւ «Սյունյաց երկիր» թերթի էջերում:

Աղավնի Նավասարդյան, Կապան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *