img_20120718_132104_0

Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) 2012թ.-ի մրցանակակիրների անունները հայտնի են: Երեւանի «Հրազդան» հյուրանոցում կայացած մրցանակների հանձնման  արարողությանը ներկա էին Հայաստանի մեդիա դաշտի պրոֆեսիոնալներ, լրագրողներ, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչներ:

2012-ի մրցանակակիրներից Կառլեն Քալաշյանը լրագրող չէ: Նա տարիներ շարունակ հոդվածներ է հրապարակում տպագիր մամուլում: Կառլեն Քալաշյանը հատուկ մրցանակի արժանացավ քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ՝ մամուլի հետ համագործակցության համար:

«Ռադիո Երեւան» ռադիոկայանը ԵՄԱ 2011-2012 մրցանակ ստացավ երաժշտական-տեղեկատվական ձեւաչափի արդյունավետ կիրառման համար:

Հաջողված ռեբրենդինգի համար մրցանակ ստացավ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:

«PanArmenian Photo» գործակալությունը մասնագիտական նոր հեռանկարների բացահայտման համար արժանացավ ԵՄԱ հիմնադիր անդամ, անվանի ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին:

Երեւանի մամուլի ակումբի մրցանակը սահմանվել է 1998 թվականից եւ տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, լրատվամիջոցներին եւ մեդիա կազմակերպություններին: Մրցանակն ավանդաբար հանձնվում է հուլիսի 18-ին՝ Երեւանի մամուլի ակումբի հիմնադրման օրը: Այս տարին ԵՄԱ-ն նշեց իր 17-ամյակը:

Աննա Բարսեղյան