Կապանյան «Խուստուփ TV» մալուխային հեռուստատեսության «Կապանլուր» լրատվական ծրագիրը եթեր դուրս չի գա մինչեւ մայիսի 9-ը: Հեռուստատեսության խմբագիր Սասուն Մանուկյանը հավատացնում է, որ իրենց այս որոշումը կապված չէ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների հետ:
«Կլինեն մարդիկ, ովքեր այս քայլին կտան քաղաքական ենթատեքստ, ինչը, սակայն սխալ մոտեցում է»,- ասում է Սասուն Մանուկյանը եւ ավելացնում, որ իրենք ուղղակի տեխնիկական վերազինման փուլում են եւ պատրաստվում են նոր եթերաշրջանի:
«Խուստուփ»-ն այս շաբաթվանից անցել է թվային հեռարձակման եւ տեղական հեռուստադիտողին առաջարկում է դիտել 30-ից 56 տարբեր ուղղվածության հեռուստաալիքներ:
Մայիսի 9-ից «Խուտուփի» եթերում, նոր հաղորդաշարեր կլինեն՝ Սյունիքի գյուղերի մասին պատմող «Մեր գյուղերը» շարքը, մանկական «Մանուկների աշխարհը», հայտնի կապանցիների մասին պատմող «Դիմագիծ» հաղորդումը:
Աղավնի Նավասարդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: