Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է լրագրողների եւ փաստաբանների համար նախատեսված «Զրպարտություն և վիրավորանք» ձեռնարկը, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Զեռնարկը հեղինակել են «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը և «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Ձեռնարկը նախատեսված է բոլոր այն անձանց համար, ում անհրաժեշտ է վիրավորանքի ու զրպարտության դատական գործերով մանրամասն ուղեցույց։ Հենց այդ նպատակից ելնելով ձեռնարկը կազմվել է այնպես, որպեսզի դրանից կարողանան օգտվել ոչ միայն ոլորտի մասնագետները, այլ նաև նրանք, ովքեր հանգամանքների բերումով ստիպված են իրավական պաշտպանության եղանակներ փնտրել վիրավորական կամ զրպարտող բնույթի հրապարակային հայտարարություններից։