Այս գիրքը փորձ է՝ վերլուծելու եւ ընդհանուր պատկերովներկայացնելու, թե ինչպես են օգտագործվել սոցիալական մեդիայի հնարավորությունները Հայաստանում՝ իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ակտիվության տեսանկյունից։ Ներկայացված օրինակները վերջին տարիների քաղաքացիական շարժումներից են եւ սերտորեն առչվում են ինտերնետային տեխնոլոգիաների կիրառման հետ:
Ի՞նչ են շահել եւ ի՞նչ կորցրել քաղաքացիական շարժումները վիրտուալ ի՞նչ հարթակներ տեղափոխվելով, որքանո՞վ արդյունավետ եւ նպատակային են օգտագործվել ցանցային հաղորդակցության հնարավորությունները, ո՞ր շարժումներն են հաջողության հասել եւ ինչու, ինչպե՞ս է Հայաստանում սոցիալական մեդիայի զարգացումն ընդհանրապես ազդել մարդկանց քաղաքացիական ակտիվության վրա: