Նախընտրական շրջանում ռուսախոս Յություբում Հայաստանում ընտրությունների մասին մի քանի տեսանյութեր տարածվեցին, որոնք ունեցան հարյուր հազարավոր դիտումներ։ Եղան նաև արտահոսքեր ու հետաքննություններ։
Սիվիլնեթի մեկնաբան Արշալույս Մղդեսյանի կարծիքով ռուսական լսարանի համար հիմա Հայաստանը հետաքրքիր է, որպես երկիր, որը «եղել է Ռուսաստանի աշխարհաքաղական ազդեցության արեալում և հիմա վերակողմներոշվում է այլ ուղղությամբ»։