Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Աշոտ Մելիքյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» «Մամուլի ազատության ինդեքս 2026» զեկույցի մամուլի ազատության մակարդակը Հայաստանում նվազել է։ 180 երկրների շարքում Հայաստանն այս տարի 50-րդ տեղում է՝ նախորդ տարվա 34-ի փոխարեն։ Հայաստանը դասվել է «խնդրահարույց» երկրների շարքին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դեռ մի քանի ամիս առաջ էր կանխատեսել մեդիա ազատության ոլորտում այս արձանագրված հետընթացը։