Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Ռոզա Վարդանյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Factor TV-ի լրագրող Ռոզա Վարդանյանի հրապարակումներից հետո կալանավոր Հարություն Մուրադյանն ազատ է արձակվել։ Նա այս տարվա հունվարին էր պատմել լրագրողին, որ իր պատժի կրման ժամկետն իրականում ավարտվել է, սակայն ինքը շարունակում է մնալ կալանավայրում։

 

Լրագրողը պարզել էր, որ իրոք «Հարություն Մուրադյանի պատժի կրման ժամկետն ավարտվել էր դեռևս 2024 թվականի նոյեմբերին, սակայն կալանավորը շարունակում էր մնալ «Արմավիր» ՔԿՀ-ում, քանի որ պատժի կրման ժամկետի հաշվարկը սկսվել էր 2022 թվականի մայիսից, այն դեպքում, երբ Մուրադյանը կալանքի տակ է 2019 թվականից»։