Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Վահագն Թևոսյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Հուլիսի 29-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀՌ) Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում ընտրեց Արմեն Քոլոյանին։ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը դեռ մինչև մրցույթը հայտարարել էր, թե ունի հիմնավոր կասկած, որ հաղթող է ճանաչվելու հենց Արմեն Քոլոյանը։  Մրցույթի ավարտից հետո Խումարյանը հայտարարել է, որ դատարանում բողոքարկելու է մրցույթի արդյունքները։

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանը պատմում է Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի մասին ու պատասխանում է մի քանի ամիս տևած այդ ընտրության ընթացքում առաջացած հարցադրումներին։