Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Էդուարդ Քալանթարյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Գերմանիայում ընթացքի մեջ է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը։ Հանրային հեռուստատեսության սպորտի բաժնի պետ Էդուարդ Քալանթարյանը եթերում այն մեկնաբանող մարզական լրագրողներից մեկն է։

Պորտուգալիա-Վրաստան խաղի ժամանակ վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի գոլին Քալանթարյանը շատ էմոցիոնալ ու վրացերեն արձագանքեց՝ բացականչելով «Վա տո բիջո, շե՛նի ճերիմի (այ տղա, քո ցավը տանեմ)»։ Հայկական եթերի այս դրվագը շատ տարածեցին հատկապես սոցիալական ցանցերի վրացի ու վրացահայ օգտատերերը։

«Ես Թբիլիսիում եմ ծնվել, մայրս այնտեղից է։ Որոշ բառեր գիտեի։ Որոշեցի համադրել այդ ամենը։ Կարծում եմ հետաքրքիր մի բան ստացվեց։ Չէի պատկերացնում, որ նման արձագանք կստանա, բայց հատկապես Վրաստանում շատ էին ոգևորվել»,- ասում է Էդուարդ Քալանթարյանը։