ՍիվիլՆեթի լրագրող Գեորգի Միրզաբեկյանի հարցազրույցը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ արձագանք գտավ Ադրբեջանում։ Հայաստանի ինտերնետային հեռուստատեսության եթերում դեսպանի հայտարարությունները դատապարտեց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Միրզաբեկյանը ՍիվիլՆեթում է 2020-ից։ Եթերում ներկայացնում է լուրեր ադրբեջանական, թուրքական և իրանական մամուլից։
Նա ասում է, որ Հայաստանում մարդիկ բավարար չափով տեղյակ չեն Իրանից և Իրանում էլ քիչ են տեղյակ Հայաստանից։ Ու այստեղ անելիք ունեն լրագրողները։