Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Սամվել Մարտիրոսյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Ըստ մեդիա հետազոտող, Cyberhub-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանի,  Հայաստանի սահմաններին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տարածելիս մարդիկ այս օրերին  համամետաբար ավելի զուսպ են։

Խոսելով ռազմական գործողությունների ժամանակ հակաքարոզչությունից, Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ այս պահին Հայաստանը նաև այդ տեսակետից է թուլացած։ Ըստ նրա Հայաստանի կառավարությունը հակաքարոզչության համար բավարար չափով ռեսուրսներ չի ծախսում, իսկ Ադրբեջանն իր հակաքարոզչության համար ավելի ու ավելի շատ միջոցներ է հատկացնում։