«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը։ 2021-ին Հայաստանը 180 երկրների շարքում 63-րդ էր, 2022-ին՝ 51-րդը։
Ինֆորմացայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը պարզաբանում է, որ RSF-ը այս տարի փոխել է Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը և համեմատություններ անել նախորդ տարիների հետ այդքան էլ ճշգրիտ մոտեցում չէ։
Ինդեքսի կազմման նոր մեթոդոլոգիան գրեթե չի գնահատում երկրներում քաղաքական լարված իրադարձությունները։ Բացի դրանից ինդեքսը ոչ միայն գնահատում է լրատվամիջոցների և լրագրողների կողմից ազատ արտահայտվելու իրացման մակարդակը, այլև յուրաքանչյուր քաղաքացու, քաղաքացիական լրագրողների՝ սոցիալական ցանցերում ազատ արտահայտվելու հնարավորությունները։