Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Նիկոլայ Թորոսյան
Նիկոլայ Թորոսյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին պատմելու համար արդեն բազմաթիվ լրագրողական խմբեր են մեկնել Տավուշ։ 

«Հարգանքներս մեր այն գործընկերներին, որ հիմա աշխատում են Տավուշի մարզում»,- ասում է Panarmenian.net կայքի խմբագիր Նիկոլայ Թորոսյանը։

Նրա կարծիքով հայաստանյան մեդիան ընդհանուր առմամբ պատասխանատու է աշխատում։ Կարևոր է, որ լրագրողը չապակողմնորոշի, չխաբի սեփական լսարանին։ Ռազմական թեմայի ժամանակ ավելանում է «մի վնասիր սկզբունքը։ Դու պետք է հասկանաս, որ կադրը, խոսքը, որ ուղիղ եթերում է կամ ուղղակի հեռարձակվում է, կարող է մարդկային կյանք կամ առողջություն արժենալ»։

Panarmenian.net-ի խմբագիրը խորհուրդ է տալիս լրագրողների սահմանային բախումները, հակամարտությունները լուսաբանելիս չշտապել, ստուգել տեղեկությունները ու նոր միայն դրանք հաղորդել։ 

Գեղամ Վարդանյան