Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Սոնա Հարությունյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

«Ժամանակ» օրաթերթի և  1in.am կայքի լրագրող Սոնա Հարությունյանի դեմ դատական հայցը եզակի նախադեպ է: 

Առաջին անգամ Հայաստանում Ֆեյսբուքում արված գրառումը հավասարեցվեց լրատվամիջոցում հրապարակված լրագրողական հոդվածին և հենց այդ կարգավիճակում էլ դատավճռի արժանացավ:

Սոնայի սոցցանցային գրառումը, որ News.am կայքի սեփականատիրոջ մասին էր, հարուցել էր News.am-ի զայրույթը, որին հաջորդեց դատական հայցը վիրավորանքի և զրպարտության մեղադրանքով:

«Դատարանը համարեց, որ ես պատշաճ ջանք չեմ գործադրել տեղեկությունը ստուգելու և Ֆեյսբուքում ստատուս գրելուց՝ ակտիվ հղումներ չեմ տվել սկզբնաղբյուրին»,- պատմում է Սոնան:

Դատարանը մասնակիորեն բավարարել է News.am-ի հայցադիմումը և պարտավորեցրել վճարել 50 հազար դրամ և հրապարակել հերքման տեքստը:

Սոնա Հարությունյանն ասում է, որ դատական համակարգում իրական քաոս է, և դատարանները, լսելով Ռոբերտ Քոչարյանի (News.am-ի ենթադրյալ սեփականատիրոջ) անունը, ի վիճակի չեն սթափ, իրավական դաշտում պատճառաբանված որոշում կայացնել:

Դատարանն ընդհանրապես չքննարկեց News.am-ի սեփականատիրոջ ով լինելու հարցը՝ հիմք ընդունելով միայն պետռեգիստրի փաստաթղթերը:

Սոնան դատական որոշումը օրինական չի համարում, բայց և վստահ է, որ սոցցանցերում լրագրողը միայն լրագրող չէ, քանի որ դա ավելի անկաշկանդ ու ազատ միջավայր է:

Գեղամ Վարդանյան