Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր մարդասիրական գաղափարների տարածման համար ակտիվորեն օգտագործում է սոցցանցերն ու վիրտուալ միջավայրը:
Կարմիր խաչի թվային հաղորդակցության մասնագետ Նորա Լիվեն սոցցանցերը համարում է լավ միջոց քարոզարշավները ստեղծագործ կազմակերպելու և մարդկանց իրական պատմությունները տարածելու համար:
«Օգնում ենք մարդկանց՝ իրենց պատմությունը լսելի դարձնել աշխարհին»,- ասում է նա:
Նորա Լիվեն պատմում է, որ վերջերս ստեղծվել է ծրագիր, որը փաստերը ներկայացնում է հուզական ու տեսանելի վիրտուալ սենյակի միջոցով: Մտնում ես պատերազմական երկրում ապրող երեխայի սենյակն ու իրական ժամանակի ռեժիմում հետևում փոփոխություններին:
Դա օգնում է կոտրել անտարբերության պատնեշն ու բարդ թեմաները ներկայացնել ինտերակտիվ ճանապարհով:
Գրադարանի դարակում
Սոցիալական մեդիայից ստացված տեղեկությունները ստուգելու բազմաթիվ գործիքներ և ուղեցույցներ կան: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Տեղեկությունների ստուգման համառոտ ուղեցույցը օգնում է լրագրողներին կազմակերպել իրենց աշխատանքը ականատեսներից ստացված տեղեկությունների հետ:
Գեղամ Վարդանյան