2014.01.08,

Խաչմերուկ

Հակամարտությունների լուծման հեշտ ուղին

Հակամարտության լուսաբանումը, հատկապես եթե կողմերից որևէ մեկի ներկայացուցիչն ես, անշնորհակալ գործ է։ Այստեղ չեզոք մնալը շատ դժվար է։ Հասարակությունը երբեմն տարբեր պատճառներով չի ուզում իմանալ ճշմարտությունը։ Նրան հարկավոր է քաղցր սուտը, ոչ թե դառը ճշմարտությունը։

Այստեղ է, որ ստիպված ես լինում ընտրություն կատարել պրոֆեսիոնալ լրագրության և ցածրորակ ագիտացիայի միջև։ Իհարկե վերջինն ամենահեշտ ուղին է։ Այստեղ պետք չէ առանձնապես շնորհված լինել, և կարիք չկա ուսումնասիրել թեման, փնտրել փաստեր, համդրել դրանք, ստուգել և այլն։ Պետք է ուղղակի վերցնել ինֆորմացիան, ավելացնել թշնամու մասին շաբլոն կարծրատիպերը, և նյութը պատրաստ է։ Կարելի է տաք-տաք մատուցել։ Կարևոր, որ հնարավորինս շատ պոպուլիզմ և ուրա-պատրիոտիզմ լինի։ Ահա և վերջ։ Բոլորը ուրախ են։ Հանդիսատեսը էքստազի մեջ է, տնօրենը գովում է, իսկ նախագահը մեկ էլ տեսար բնակարան նվիրեց։

Սա, իմիջիայլոց, ամենատարածված փորձն է։ Խոսող գլուխ, դրամատիկ ֆոնային երաժշտություն, արանքում ՝ արյունոտ կադրեր և ատելության տարածում։
Այլ բան է, երբ լրագրողը ցանկանում է լրագրող մնալ։ Նա փորձում է արհեստավարժ նյութ պատրաստել։ Գտնելով փաստարկը՝ փնրում է հակափաստարկը, ստուգում է փաստերը տարբեր աղբյուրներից, փորձում է արտացոլել բոլոր կողմերի կարծիքը։ Նման լրագրողը պիտի սկզբից ևեթ պատրաստ լինի, որ իրեն կմեղադրեն, և ինչպես իմ ընկեր Յուրի Մանվելյանն է ասում, կհայտարարեն ազգի դավաճան, ահաբեկիչ, հոմոսեքսուալիստ և Եհովայի վկա։ Կախված պրոֆեսիոնալիզմից և թեմայի ակտուալությունից՝ այս բոլոր հատկանիշները կարելի է կենտրոնացնել մեկ անձի մեջ։

Սա դժվար ճանապարհ է։ Ամեն մելը պատրաստ չէն անցնել այն։ Այս ուղին ընտրած լրագրողը ռիսկի է դիմում , և այդ ռիսկը վտարված դառնալն է՝ ոչ միայն հասարակության մեջ, այլ իր ընտանիքում։   Հասարակության կողմից թշնամի ընկալվող կողմի կարծիքը ներկայացնելը, նրա ճշմարտությունը ցույց տալ փորձելը,  նրա մոտիվացիան հասկանալը շատ անշահավետ գործ է։ Դրա համար մեքենա, բնակարան ու բարձր հոնորար չեն տան։

Սակայն դա միակ ճիշտ ուղին է այն մարդու համար, որը հարգում է իր մասնագիտությունը։ Հենց նման նյութը կմեջբերի ու միայն նման հոդվածի վրա հղում կանի համաշխարայիին մամուլը։

Պետք չէ մոռանալ, որ պատմություն միշտ ճշմարտության կողմն է։

Հեղինակ՝ Հաջի Հաջիև
Բնօրինակը հրապարակվել է mediaforum.az կայքում


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *