2014.12.22,

Քննադատ

Դրամը եւ դրամատիկական լռությունը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Դրամի արժեզրկումը, դրան զուգահեռ ընթացող խուճապը պարզ ցույց տվեցին, որ բացի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ֆինանսական խնդիրներից՝ Հայաստանը նաեւ ճգնաժամային իրազեկման խնդիր  ունի։ Փաստ է, որ դրամի արժեզրկման գործընթացում խուճապը վերջին դերը չէր կատարում (եւ դեռ կարող է կատարել)։


AMD__USD.png

Վերջին օրերի փորձը ցույց տվեց, որ հասարակությունում առկա էր ահռելի հետաքրքրություն Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսական եւ ֆինանսական վիճակի վերաբերյալ։  Պահանջարկը մեծ է, սակայն նմանատիպ տեղեկատվության՝ հայրենական արտադրության առաջարկը՝ շատ փոքր։

Մի կողմից մենք ունենք տնտեսական ուղղվածության լրատվամիջոցների պակաս՝ ցանկը բավականին փոքր է։ Եղածներն էլ հաճախ սահմանափակվում են նորություններով, քանի որ տնտեսական ոլորտի վերլուծաբանների պակաս կա երկրում։

Բացի այդ՝ շատ լուրջ խնդիր կա նյուզմեյքերների հետ կապված, քանի որ ոլորտի մասնագետները գերադասում են մեկնաբանություններ չտալ, իսկ մեկնաբանողները հաճախ նույն մարդիկ են, ովքեր նաեւ քաղաքական դաշտից են, ինչի հետեւանքով տնտեսական հարցերը ավելի շատ քաղաքական եւ աշխարհաքաղաքական մեկնամաբություն են ստանում։

Որպես հետեւանք՝ հասարակությունը հիմնականում կա՛մ խիստ քաղաքականացված եւ հաճախ մանիպուլյատիվ բնույթի մեկնաբանություններ է ստանում, կա՛մ ստիպված է լինում օգտվել ՌԴ-ում իրավիճակի մասին արտասահմանյան մամուլում հրապարակված ավելի ընդհանուր վերլուծություններից։

 6840578

ԿԲ-ի կայքի նորությունների բաժինը

Մյուս կողմից՝ խնդիրը վերջին օրերի Կենտրոնական բանկի լռությունն էր։ Փաստացի, դեկտեմբերի 10-ից 12-ը, երբ դրամը սկսեց արագորեն արժեզրկվել, ԿԲ-ն լռում էր: Դեկտեմբերի 12-ին, երբ սկսվեց դրամի անկառավարելի անկումը, կայքում տեղադրվեց այս ծավալուն նյութը, որը թեմայի հետ կապ չուներ։ Դրան հաջորդեցին եւս երեք լռության օրեր, որոնցից հետո միայն՝ դեկտմեբերի 16-ին տրվեցին պարզաբանումներ։

Հասկանալի է, որ հասարակությունը նման պահերին տեղեկատվություն ստանալու պահանջ ունի։ Այս օրերի պահանջը կարելի է գնահատել՝ հաշվի առնելով, որ տարադրամի փոխարժեքի Rate.am կայքը մի քանի օրում դարձավ Հայաստանի ամենաայցելվող կայքերից մեկը։

rateam web.png

Rate.am կայքի այցելությունները

rateam app.pngՄուտքերը շարժական հավելվածից
(Տվյալները տրամադրեց SFL ընկերության տնօրեն Արսեն Գեւորգյանը)

Տեղեկատվական կայքերի հանդեպ հետաքրքրությունը նույնպես կտրուկ աճել էր։ Օրինակ` Panarmenian.net-ի բաց վիճակագրությունից երեում է, որ այցելուների քանակը ճգնաժամային օրերին առնվազն կրկնապատկվել էր:

6840726


Նման իրավիճակում, երբ հասարակությունը չի ստանում տեղեկատվական սնունդ, եւ ստեղծվում է տեղեկատվական վակուում, մնում է` բոլորը դառնան տնտեսական վերլուծաբան, Ֆեյսբուքն էլ դառնա հիմնական վերլուծական հարթակ։ Ինչը իրավիճակից լավագույն ելքը չէ, եթե չասենք` վատագույնն է։

atkritka_1418792073_998.jpg

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *