Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
twitter-cup

Բրազիլիայում ավարտված աշխարհի գավաթը, որը նվաճեց Գերմանիան, նաեւ սոցիալական մեդիայի ազդեցիկության ոչ պաշտոնական առաջնություն էր: Եւ այդ ոչ պաշտոնական խաղարկության գավաթակիրը  Twitter-ն է:

Աշխարհի գավաթին Twitter-ում հիմնավոր էին պատրաստվել: #WorldCup #WorldCup2014 հեշթեգերը ֆուտբոլասերներին օգնում էին հետեւել «Մունդիալ 2014»-ի մասին գլոբալ խոսակցությանը: Յուրաքանչյուր ֆուտբոլային հանդիպում ուներ իր պաշտոնական հեշթեգը: Օրինակ եզրափակիչ խաղինն էր #GERvsARG կամ #GERARG: Դրանց միջոցով ֆուտբոլասերները կարծիքներ էին փոխանակում, լուսանկարներ ու տեսանյութեր տարածում, հետեւում էին հայտնի քաղաքական գործիչների, դերասանների ու երգիչների, ֆուտբոլային աստղերի գրառումներին:

531եզրափակիչին գրառումների քանակը մեկ րոպեում ” style=”vertical-align: middle; display: block; margin-left: auto; margin-right: auto;” class=”caption” width=”600″>
Միայն գավաթի եզրափակիչ հանդիպման թեմայով Twitter-ում 32.1 միլիոն գրառում է կատարվել: Մարիո Գյոթցեի գոլի ժամանակ օգտատերերը մեկ րոպեում 556.499 թվիթերյան գրառում են կատարել, Գերմանյաի հաղթանակի րոպեին՝ 618.725 գրառում:

2014-ի աշխարհի գավաթի հայտնություններից մեկն էլ ամենաերիտասարդ սոցիալական ցանցերից մեկը՝ Vine-ն էր: Այս ծառայությունը, որն ինտեգրված է Twitter-ին, թույլ է տալիս մինչեւ 6 վայրկյան տեւողությամբ տեսանյութեր նկարահանել եւ տարածել:

Ֆուտբոլային հանդիպումների յուրաքանչյուր կարեւոր իրադարձություն, յուրաքանչյուր գոլ 1-2 րոպե անց  Vine-ի օգնությամբ տարածվում էր ինտերնետում:

Ինտերնետում աշխարհի գավաթի շուրջ խոսակցության հետաքրքիր ու կարեւորը օգտակար մասնակից էր Google-ը: Այս ընկերությունը գավաթի գրեթե յուրաքանչյուր հանդիպման համար առանձին doodle էր պատրաստում՝ օրվա ոգուն համապատասխան փոխում էր որոնողական համակարգի էջում «Google» գրառումը:

Ընդ որում doodle-երը ինտերակտիվ էին: Խաղի ընթացում դրանց սեղմելու դեպքում օգտատերը տեսնում էր խաղի ընթացիկ հաշիվը, դեղին եւ կարմիր քարտերի, փոխարնումների մասին տեղեկատվությունը, վիճակագրությունը, թիմերի կազմերը:

Իհարկե աշխարհի գավաթը համաշխարհային միակ միջոցառումը չէ, որի ընթացքում մարդիկ ակտիվորեն օգտագործում են սոցիալական մեդիան: Բայց այն բացառիկ է իր տեւողությամբ (1 ամիս!) եւ աշխարհի գրեթե բոլոր պետությունների եւ ազգերի ներգրավվածությամբ:

Գեղամ Վարդանյան