Վարշավայի Եվրաատլանտյան Ամառային Ակադեմիան (WEASA) հայտարարում է ընդունելության մասին։ «Թվային դիմակայունություն ապատեղեկատվության դարաշրջանում» թեմայով ամառային դպրոցը տեղի կունենա Վարշավայում՝ 2025 թվականի հուլիսի 6-ից 13-ը:
Այս տարվա WEASA-ն կանդրադառնա հետևյալ թեմաներին․
- Ապատեղեկատվություն և OSINT ներածություն։
- Մեդիա գրագիտություն․ հասկացություններ և գործնական վարժություններ։
- Անձնական թվային անվտանգություն։
- Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում։
- Ձևավորվող ուժերը և նրանց հիբրիդային ազդեցությունը Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վրա։
- Կիբեռանվտանգության մարտահրավերները ժողովրդավարական գործընթացում։
Դիմումների վերջնաժամկետ՝ մայիսի 11, 2025թ․։
Մանրամասները հասանելի են WEASA-ի կայքում։