Google-ը և StrategEast-ը հայտարարում են «Կայուն զարգացում՝ արհեստական բանականության օգնությամբ» հեքըթոնի մեկնարկը: Միջոցառումը կմիավորի Կովկասն ու Կենտրոնական Ասիան ներկայացնող ծրագրավորողներին և ձեռներեցներին և կանցկացվի Աստանայում:

Հեքըթոնը մասնակիցների համար եզակի հնարավորություն է օգտագործելու Google-ի վերջին AI մոդելի՝ Gemini-ի ուժը՝ տարածաշրջանում սոցիալական և կայունության հրատապ մարտահրավերներին դիմակայելու համար: Օդի և ջրի որակի բարելավումից մինչև անտառահատումների և սննդի անվտանգության խնդիրներ, այս միջոցառումը նախատեսված է ներշնչելու նորարարական լուծումներ, որոնք կարող են իրական ազդեցություն թողնել:

Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոսի 15, 2024թ.:

Մրցանակային հիմնադրամ՝ 1-ին տեղ՝ 5000 ԱՄն դոլար, 2-րդ տեղ՝ 2500 ԱՄՆ դոլար, 3-րդ տեղ՝ 500 ԱՄՆ դոլար։

Հատկապես խրախուսվում է դիմել Հայաստանը ներկայացնող մասնակիցներին: Ընտրված թեկնածուները կազմակերպիչների կողմից կկատարվեն Աստանա մեկնելու և բնակության ծախսերը:

Մանրամասները՝ Հեքըթոնի կայքում։