«Խաղաղության Անատոմիա-2» մասնակցային վավերագրական նախագծի մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Խաղաղության Անատոմիա-2» մասնակցային վավերագրական նախագծի մրցույթ: 

Այն հնարավորություն է տալիս համատեղ ստեղծել 5-ական րոպե տևողությամբ 6 պատմություններ, որոնք կմիավորվեն մեկ վավերագրական ֆիլմում։  

Մրցույթում հաղթած հեղինակները 6 պատմությունների, իրավիճակների և ճակատագրերի միջոցով կներկայացնեն խաղաղության մասին հանրության տարբեր խմբերի մոտեցումները, համայնքների և անհատների պատկերացումները։ 

Հեղինակները պետք է առաջարկեն հատուկ գաղափարներ, որոնք կկոտրեն սովորական կարծրատիպեր, կտան հարցեր, կլսեն պատասխաններ, կփնտրեն լուծումներ։  

Ընտրված 6 հայտերի հեղինակները ՄՆԿ մասնագետների հետ կհստակեցնեն ֆիլմի վերջնական ձևաչափը, ժանրերը, ստեղծագործական այլ բաղադրիչներ։  

Հունիս-սեպտեմբեր ամիսներին ՄՆԿ արտադրական խմբի աջակցությամբ կնկարահանվեն ֆիլմի մասերը։  

Հեղինակային ստեղծագործական աշխատանքի համար մասնակիցները կստանան հոնորարներ։ 

Նախագծին կարող են մասնակցել լրագրողներ, ռեժիսորներ, սցենարիստներ, վավերագրողներ։ Հայտերն ընտրելու է ՄՆԿ մասնագիտական հանձնաժողովը՝ հետևյալ չափանիշներով․  

  • Գաղափարի յուրահատկությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումը թեմային,   
  • Հայտում սթորիթելինգի՝ պատումների և տեսալսողական ժանրերի կիրառությունը, 
  • Հետաքրքիր ասելիք և կերպար ունեցող, առանձնահատուկ ճակատագրերի տեր  հերոս(ներ)ի առկայությունը, 
  • Թեմային առնչվող վայրի ու տեսաշարի մասին հստակ պատկերացումը, 
  • Աշխատանքի համանման փորձը։ 

Հանձնաժողովը կառաջնորդվի գաղափարների ու թեմաների բազմազանությամբ։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 10-ը լրացնել հայտադիմումը՝ ներառելով 5 րոպե տևողությամբ ֆիլմի գաղափարը։  

Հայտերի առաջնային գնահատումից հետո ընտրված հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի։   

Ուշադրություն* մրցույթին չեն կարող մասնակցել 2022 թվականին ՄՆԿ նախորդ` «Խաղաղության անատոմիա 1» նախագծում հաղթած հեղինակները։  

Հարցերի դեպքում դիմել Արփի Բեքարյանին, էլ․ փոստ․ [email protected]  

Նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ EU4peace ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *