Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն 2024

Երևանում մայիսի 25-26-ին տեղի է ունենալու «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն 2024» մրցույթը՝ փաստերի ստուգման, թվային անվտանգության և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով նախագծերի համար։ 
Լավագույն 3 գաղափարների հեղինակներին շնորհվելու է ընդհանուր 13,200 ԱՄՆ դոլար՝ դրանք իրականացնելու համար։ 
Հեքըթոնը հնարավորություն է՝ միավորելու ՏՀՏ, կրթության, մեդիա և այլ ոլորտների ներկայացուցիչների ներուժը, խթանել Հայաստանում մեդիա և տեղեկատվական գրագիտության մարտահրավերների ու քարոզչության դեմ պայքարի նորարար լուծումների մշակմանը՝ հանուն հանրային բարօրության և ապատեղեկատվության դեմ պայքարի։
Հեքըթոնը տևելու է 24 ժամ, որի ընթացքում փաստերի ստուգման, ապատեղեկատվության վերլուծության, ավտոմատացված քարոզչության վերաբերյալ ելույթներով են հանդես գալու հեքըթոնի միջազգային փորձագետները։ Հեքըթոնի պատվավոր հյուրերից են ավտոմատացված քարոզչության փորձագետ, վերլուծաբան Բրեթ Շաֆերը (ԱՄՆ) և թվային անվտանգության փորձագետ Դոմինիկաս Միլաշիուսը (Լիտվա)։ 
Մասնակից թիմերը խորհրդատվություն են ստանալու տեղացի և միջազգային առաջատար փորձագետների կողմից։ Մասնակիցները մշակելու են տեխնոլոգիական գաղափարներ, որոնք ներկայացվելու են հեքըթոնի մրցատյանի գնահատականին։ 
 
Հեքըթոնին կարող են դիմել 18 տարեկանից բարձր անձինք։
 
Թիմերը հնարավորություն ունեն դիմելու մինչև մայիսի 19-ը, ժամը 23։59-ը՝ լրացնելով այս առցանց հայտը։
 
Հեքըթոնի բոլոր մանրամասները հասանելի են https://hack2check.pjc.am/ կայքում։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *