Երևանի մամուլի ակումբն ընդունում է «Լրագրողները հակամարտություններում» ծրագրի մասնակցության հայտեր: Ծրագիրն իրականացվում է գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության հետ համագործակցությամբ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:
Ծրագիրը ներառում է հայ և գերմանացի լրագրողների ճանաչողական փոխայցեր Բեռլին և Երևան (2024թ․ հոկտմբերին):
Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի կամ միջազգային ԶԼՄ-ներում առնվազն 3 տարի աշխատող, անգլերենի լավ իմացությամբ, մինչև 45 տարեկան լրագրողներ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. ԱՊՐԻԼԻ 30-ը ներառյալ:
Դիմելու կարգին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։