Ուսուցում և ֆինանսավորում՝ վավերագրական ֆիլմերի և փոդքաստերի համար

Բալկանյան վավերագրական կենտրոնը հայտարարում է նոր ծրագրի մեկնարկի մասին՝ Balkan Watchers մեդիա ծրագիր վավերագրական ֆիլմերի և փոդքաստերի համար։ Ծրագիրը առաջարկում է ուսուցում և ֆինանսավորում վավերագրական 3 ֆիլմերի և 3 փոդքասթերի համար։  

Ծրագիրը նախատեսված է անցկացնել երեք աշխատանքային մոդուլներով. 

  1. Բուխարեստ (ապրիլ 2024),
  2. Առցանց մոդուլ (օգոստոս-սեպտեմբեր 2024),
  3. Սոֆիա (հոկտեմբեր 2024)։

Ընտրվելու է վավերագրական ֆիլմերի 10 նախագիծ և 10 փոդքասթ: Սոֆիայում հրապարակվելուց հետո 3 վավերագրական ֆիլմեր կպարգևատրվեն 25000 եվրոյով, իսկ 3 փոդքասթ՝ 5000 եվրոյով: 

Ծրագրին կարող են դիմել լրագրողներ, կինոգործիչ, որոնք աշխատում են վավերագրական ֆիլմերի նախագծերի կամ փոդքասթերի վրա Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Սերբիայից, Չեռնոգորիայից, ինչպես նաև ԵՄ երկրներից (Բուլղարիա, Ռումինիա, Հունաստան, Խորվաթիա, Լեհաստան, Սլովենիա, Սլովակիա, Հունգարիա, Կիպրոս և Մալթա): 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 1-ն է։ 

Հայտը կարող եք լրացնել ԱՅՍՏԵՂ։

Բոլոր մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

Սեմինարի պաշտոնական լեզուն անգլերենն է: Ընտրված մասնակիցները պետք է ներկա լինեն բոլոր մոդուլներին: 

Հարցերը կարող եք ուղղել այս հասցեով՝ [email protected]։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *