Լրագրողներն ընդդեմ կոռուպցիայի դասընթաց

Կոռուպցիայի լուսաբանումը հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն բաղադրիչներից է։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) կազմակերպում է դասընթաց, որի նպատակն է լրագրողներին տալ համապարփակ գիտելիքներ կոռուպցիայի և դրա ազդեցության վերաբերյալ, ծանոթացնել կոռուպցիայի պատճառներին, ռիսկերին և հետևանքներին: Կներկայացվեն շահերի բախման և փոխկապակցվածության, վարչական ռեսուրսի չարաշահման, հայտարարագրման, կուսակցությունների ֆինանսավորման և այլ կարևոր թեմաներ, որոնց մասին տեղեկացվածությունը անհրաժեշտ է կոռուպցիան լուսաբանող լրագրողների համար։

ԹԻՀԿ լրագրողական դասընթացին կարող են դիմել ինչպես գործող լրագրողները, այնպես էլ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողները։

Դասընթացն անվճար է, այն տեղի կունենա Երևանում հունիսի 10-ին և 11-ին:

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել դիմում-հայտը մինչև մայիսի 31-ը։

Մանրամասների համար այցելել ԹԻՀԿ կայք։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *