Ինտերնյուսը փնտրում է ծրագրի համակարգողի Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և այլ գործընկերների հետ համագործակցությամբ։

Ծրագրի նպատակն է զարգացնել հայաստանյան լրատվամիջոցների մասնագիտական և կազմակերպչական կարողությունները՝ ամրապնդելու նրանց խմբագրական անկախությունը, ֆինանսական կայունությունը, ինչպես նաեւ աջակցել հանրության շրջանում մեդիագրագիտության տարածմանը, որը կնպաստի մեդիա միջավայրի բարելավմանը։

Ծրագրի համակարգողի հաստիքը ենթադրում է հայաստանյան մեդիայի և քաղհասարակության հետ աշխատանքի, ծրագրերի համակարգման առնվազն երեք տարվա փորձ։ Մնացած մանրամասները՝ հղումով։

Դիմումները կդիտարկվեն ըստ ստացման հերթականության, և ընտրված թեկնածուները հարցազրույցի կհրավիրվեն հնարավորինս կարճ ժամանակահատվածում։