Ինտերնյուսը հրավիրում է հետազոտական կազմակերպություններին՝ դիմելու «Արտահայտվելու ազատությունը, մեդիայի սպառումն ու վստահությունը Հայաստանում» հետազոտությունն իրականացնելու մրցույթին՝ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում, որ ֆինանսավորվում է ԱՄՆՄԶԳ կողմից։
Հետազոտության նպատակն է վերլուծել տեղեկատվության տարածման և սպառման միտումները՝ հիմք ստեղծելով ծրագրի հետագա գործությունների պլանավորման համար։ Ակնկալվում է հետազոտության միջոցով բացահայտել Հայաստանում արտահայտվելու ազատության սպառնալիքներն ու խոչընդոտները, հանրության ընկալումներն ու նախընտրությունները խոսքի ազատության ու որակյալ լրատվության մասին, հասկանալ վստահություն ունեցող անկախ լրատվամիջոցների շրջանակն ու նրանց կարիքները՝ երկրում ազատ, որակյալ տեղեկատվական միջավայրի զարգացման համար։
Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 18:
Մանրամասները՝ հղումով։