Մեդիայի զարգացման հիմնադրամ վրացական կազմակերպությունը (MDF) և Դոյչե Վելլե Ակադեմիան երիտասարդ լրագրողներին հրավիրում են մասնակցել Myth Detector Lab ծրագրին։
Ծրագիրը նախատեսում է փաստերի ստուգման վերաբերյալ օնլայն դասեր և գործնական ինտենսիվ դասընթաց Թբիլիսիում։ Դասընթացի մասնակիցները ստեղծելու են իրենց մեդիա բովանդակությունը՝ դրա համար ծրագիրն իրականացնողների կողմից ստանալով տեխնիկական աջակցություն։
Դիմելու վերջնաժամկետը մարտի 24-ն է։
Մանրամասները՝ այստեղ։