Մարտի 15-ին, ժամը 17։00-ին, հրավիրում ենք լրագրողներին IFES-ի՝  քաղաքական գործընթացների ֆինանսավորման հարցերով ավագ խորհրդատու Մագնուս Օհմանի հետ հանդիպման։ Խոսելու ենք այն մասին, թե ինչպես հետևել նախընտրական հիմնադրամների գործունեությանը և քարոզարշավների ֆինանսավորմանը։   

Աշնանը Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը` IFES-ը, հրապարակեց՝ Vote for Free – A Global Guide for Citizen Monitoring of Campaign Finance գիրքը, որը նախընտրական ծախսերը վերահսկելու մանրամասն ուղեցույց է քաղաքացիական հասարակության և մեդիայի համար։   

Մագնուս Օհմանը այս գրքի հեղինակն է, զբաղվում է քաղաքական կոռուպցիայի բացահայտման,  թափանցիկ և հաշվետու պետական կառավարման հարցերում։ Աշխատել է 40-ից ավելի երկրներում, ուսումնասիրել է պետական ռեսուրսների չարաշահման և  կոռուպցիայի դրսևորումները օրենքներում և ներպետական տարբեր ինստիտուտներում՝ քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցներ, կուսակցություններ։  

Հանդիպումը կազմակերպում են IFES Հայաստանի գրասենյակը, Հանրային լրագրության ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։  Այն անցնելու է հաջորդական թարգմանությամբ՝ ՄՆԿ գրասենյակում։ Հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ, հեռ․ 010 583620։   

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մարտի 13-ը նախապես գրանցվել։  

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին, [email protected] և IFES Հայաստանի գրասենյակ Աղասի Եսայանին [email protected] հասցեներով: