Ընդունելություն Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության բաժնում

Շարունակվում է 2022-2023 ուսումնական տարվա բուհերի ընդունելության հայտերի ընդունումը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 10-ը:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) լրագրության բաժին կարելի է ընդունվել՝ հանձնելով Հլգ (գրավոր) և Օտլ(գրավոր) քննությունները։

ԲՊՀ «Լրագրություն» կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս սովորել՝

  • հեռուստալրագրություն
  • ռադիոլրագրություն
  • մուլտիմեդիա լրագրություն
  • ֆոտոլրագրություն

ինչպես նաև մասնագիտացված լրագրություն՝

  • բնապահպանական լրագրություն
  • իրավական լրագրություն
  • արվեստի լուսաբանում
  • սպորտային լրագրություն և այլն։

Դու կուսումնասիրես լրագրություն մասնագիտությունը՝ 2 օտար լեզվի (ուսանողի ընտրությամբ) խորացված ուսուցմամբ:

Կարող ես սովորել՝

  • անգլերեն
  • ֆրանսերեն
  • գերմաներեն
  • թուրքերեն
  • ադրբեջաներեն
  • պարսկերեն
  • չինարեն և այլ լեզուներ։

Ավարտելով լրագրության բաժինը՝ դու կաշխատես 

  • հեռուստատեսությունում
  • ռադիոյում
  • տպագիր և առցանց պարբերականներում
  • լրագրողական կազմակերպություններում
  • տարբեր ընկերությունների հանրային կապերի բաժիններում: 

Դու հնարավորություն կունենաս մասնակցելու ուսանողական շարժունության և փոխանակման ծրագրերին և ուսումնառելու ԲՊՀ գործընկեր արտասահմանյան համալսարաններում։

Կանցնես պրակտիկա տարբեր ԶԼՄ-ներում, լրագրողական կազմակերպություններում, ինչպես նաև գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների լրատվական ծառայություններում։

Քեզ կդասավանդեն լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ, մեդիա փորձագետներ և գործող լրագրողներ։

«Լրագրություն» կրթական ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Հետադարձ կապ՝

Հեռ.՝ (+37460) 830-121/ 2-62, Էլ.փոստ՝ [email protected][email protected]

Կայք՝ https://bit.ly/3OHHaLC


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *