Տնտեսական քաղաքականության հետազոտական կենտրոնը (EPRC) հրավիրում է մասնակցելու «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվացում ուսուցման և ներառական գործառնական ցանցի միջոցով» ծրագրին:
Նպատակը երկարաժամկետ համագործակցությունն ու փորձի փոխանակումն է Հայաստանի և Վրաստանի հասարակական կազմակերպությունների, հետազոտող կազմակերպությունների, անհատների միջև, ուժեղացնելու ոչ պետական կառույցների ներուժն ու հնարավորությունները։
Հիմնական ուղղություններն են տվյալների վերլուծությունը, թվային մեդիա հաղորդակցությունը և հետազոտությունների արդյունքների փոխանակումը հանրության համար մատչելի հաղորդագրությունների միջոցով։
Մասնակիցները կզարգացնենք մեդիա հաղորդակցության, պատմություններ պատմելու, տվյալների բաց աղբյուրներից օգտվելու իրենց հմտությունները։ Նրանք կսովորեն ինչպես մատչելի դարձնել հաղորդագրությունները և վիզուալիզացնել տվյալները, որպեսզի իրազեկվածությունն ու հանրային վստահությունն իրենց կազմակերպությունների հանդեպ աճի։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն բլոգերի և հրապարակումների վրա, որոնք վերաբերում են իրենց նախընտրած սոցիալական խնդիրներին: Հեղինակներին կտրամադրվի հոնորար հետազոտական հրապարակումների համար:
Ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։ Հայտատուն պետք է լինի հասարակական կազմակերպության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կամ որևէ լրատվամիջոցից, որը աշխատում կամ հետաքրքրված է կայուն տնտեսական և սոցիալական զարգացմամբ, գենդերային հարցերով և տնտեսությամբ, ինչպես նաև միգրացիայի թեմաներով։
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական, հետաքրքրության նամակ և մեկ երաշխավորություն (անունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը)։
Հայտերը պետք է ուղարկել մինչև հունվարի 24-ը, անգլերեն լեզվով [email protected] հասցեով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: