ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (UNHCR Armenia) և Հայաստանի Միգրացիոն ծառայություն/Migration Service of Armenia-ը շարունակում են «Ճամպրուկ» լրագրողական մրցույթի ավելի քան տասնամյա ավանդույթը։
Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2020 թ. նոյեմբերի 15-ից մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված նյութերը՝ հետևյալ թեմաներով.
- ապաստանի համակարգ. փախստականներ, միջազգային պաշտպանություն և ինտեգրում ՀՀ-ում.
- միգրացիոն գործընթացներ և միգրանտներ.
- տեղահանություն և տեղահանված անձանց խնդիրներ։
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ եւ թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մրցանակաբաշխության արարողությամբ՝ 2021 թ. դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը։
Նյութերն ուղարկել էլ-փոստի [email protected] և [email protected] հասցեներով՝ պարտադիր նշելով՝
- հեղինակի անունը և ազգանունը,
- կոնտակտային տվյալներ (հեռախոսի համար, էլ-փոստի հասցե),
- հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը),
- լրատվամիջոցի անվանումը։
Վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 30, ժ. 23։59։ Հավելյալ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ 091 41 61 27 և 091 52 02 54 հեռախոսահամարներով։ Այլ մանրամասների ծանոթացեք այս հղումով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: