Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կազմակերպում է «Խաղողից` Գինի» խորագրով 3-օրյա անվճար դասընթաց մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար նոյեմբերի 11-13-ը։
Դասընթացը ձեզ համար է, եթե ցանկանում եք
  • ծանոթանալ գինու առեղծվածային աշխարհին
  • խոսել և գրել «գինու լեզվով»,
  • տիրապետել գինու համտեսի տեխնիկային,
  • ծանոթանալ գինու ժուրնալիստիկային և բարելավել «գինեգրության» հմտությունները:
Դասըթացին կներկայացվեն խաղողի մշակության և գինու պատրաստման առանցքային թեմաները՝ ներառելով Հայաստանի գինու պատմություն և մշակույթ, տերուար, էթիկետ, գինու զբոսաշրջություն և մի շարք այլ թեմաներ:
 
Դասընթացը կանցկացվի (1-ին օր) Armenia Wine Company, (2-րդ օր) Karas Wines գինեգործարաններում և (3-րդ օր) EVN Wine Academy -ում՝ համադրելով տեսական և գործնական գիտելիքները:
Երկկողմանի ուղևորափոխադրումը դեպի գինեգործարաններ և Երևան կապահովի Հիմնադրամը:
 
Համավարակային կանոններից ելնելով` դասընթացի մասնակիցների թիվն առավելագույնը 15 հոգի է, ուստի հետաքրքված անձանց խնդրում ենք դիմել մինչև ս.թ. նոյեմբերի 5-ը` [email protected] էլ հասցեին ուղարկելով ձեր անձնական տվյալները: