COVID-19 համավարակը ցույց տվեց, թե որքան խոցելի է աշխարհը՝ հատկապես զարգացող երկրները, պարենային անվտանգության տեսակետից։ Գյուղատնտեսության զարգացման հեռանկարները և պարենային ինքնաբավության հարցերը կրկին հայտնվեցին հանրային ուշադրության կենտրոնում։   

Հոկտեմբերի 22-ին Վրաստանի լրագրության ռեսուրս կենտրոնը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են ագրոլրագրության դասավանդման մեկօրյա դասընթաց՝ լրագրողների, դասախոսների և փորձագետների համար։    

Մասնակիցները կծանոթանան ագրոլրագրության ուսումնական ծրագրին,  որն այժմ դասավանդվում է Վրաստանի մի քանի բուհերում։ Նրանք  առաջարկում են տեղայնացնել այս ծրագիրը Հայաստանում և ստեղծել ագրոլրագրության խորացված դասընթաց հայաստանյան ուսումնական  հաստատությունների համար։       

Դասընթացն անցկացվելու է ՄՆԿ գրասենյակում (հասցեն ՝ Երևան, Արշակունյաց 3, վերջին հարկ)։ Կարող են մասնակցել թեմայով հետաքրքրված մասնագետներ ինչպես Երևանից, այնպես էլ՝ մարզերից։ Գրանցվելու համար լրացրեք օնլայն հայտադիմումը՝ մինչև հոկտեմբերի 19-ը։  

Լրացուցիչ  տեղեկություններ կարող եք ստանալ Նարինե Սաֆարյանից, [email protected], 010583620:

Դասընթացը կազմակերպվում է Аlliances Caucasus Programme – Mercy Corps Georgia-ի ֆինանսական աջակցությամբ։